Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Երբ միասին ենք... արյունաբան Երվանդ Հակոբյան

Երբ միասին ենք... արյունաբան Երվանդ Հակոբյան

Մեդ-Պրակտիկի հետ իր տպավորություններն է կիսել Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվ. արյունաբանության կենտրոնի արյունաբան Երվանդ Հակոբյանը, ով իր մեկամսյա ծրագիրն իրականացրել է ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում Տեխասի բժշկական կենտրոնի մասնաճյուղ՝ ՄԴ Անդերսոն ուռուցքաբանական կենտրոնում:

«Հաջողված ծրագրերի օրինակները բազմաթիվ են, սակայն հազվադեպ է լինում, երբ այն կարելի է անվանել կատարյալ հաջողված:


Մեծ է ցանկությունս՝ կիսելու զգացումներս, նման մի ծրագրի կազմակերպման և նրա մի մասը կազմելու պատիվն ունենալուս մասին: 


ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում է գտնվում աշխարհի ամենամեծ բժշկական կենտրոններից մեկը՝ Տեխասի բժշկական բենտրոնը, որի ճյուղերից է ՄԴ Անդերսոն ուռուցքաբանական կենտրոնը: Այս կենտրոնի լեյկեմիաների բաժինն արդեն երկար տարիներ ղեկավարում է մեր հայերնակից, պրոֆեսոր Հակոբ Քանթարջյանը, ով աշխարհահռչակ արյունաբաններից է և մեծ ներդրում ունի լեյկեմիաների ժամանակակից բուժման նոր ու արդյունավետ ծրագրերի մշակման գործում:

 

ՄԴ Անդերսոն ուռուցքաբանական կենտրոնըԲազմաթիվ երիտասարդ արյունաբանների համար՝ լինել ՄԴ Անդերսոն ուռուցքաբանական կենտրոնում (ՈՒԿ), մեծ պատիվ ու երազանք է: Ինքս երկար ժամանակ Արյունաբանական կենտրոնի և ՄԴ Անդերսոն ՈՒԿ միջև կապեր և պրոֆեսոր Քանթարջյանի հետ համագործակցություն ստեղծելու ուղիներ էի որոնում: Եվ ահա, երբ իմ լավ ընկեր, պլաստիկ վիրաբույժ Գևորգ Յաղջյանը, Ֆուլբրայթ ծրագրի շրջանակներում, գտնվում էր ԱՄՆ-ում, իմանալով նրա պրպտուն և բարին կամեցող բնույթը, խնդրեցի հնարավորության դեպքում լինել Հյուստոնում, հանդիպել պրոֆեսոր Քանթարջյանին և քննարկել հնարավոր համագործակցության ուղիները: Երբ այս մասին խնդրում էի, նաև հասկանում էի, որ այն իրականացնելը դժվար, կամ, միգուցե, անհնար կլինի:

 

Սակայն… Կարճ ժամանակ անց Գևորգն արդեն Հյուստոնում էր և պրոֆեսորի հետ հանդիպում էր կազմակերպել: Հանդիպման արդյունքում պրոֆեսոր Քանթարջյանը ո՛չ միայն ցանկություն էր հայտնել համագործակցել, այլ, որպես առաջին քայլ, առաջարկում է երեք արյունաբանի մեկամսյա վերապատրաստում ՄԴ Անդերսոն ՈՒԿ-ում: Գևորգն իր հերթին, հանդիպելով Հյուստոնի հայ համայնքի հետ, ստանում է նրանց ջերմ աջակցությունն ու պատրաստակամությունը՝ վերապատրաստման ընթացքում իրենց օջախներում երեք հայաստանցի բժիշկներին հյուրընկալելու: Նորություններից ոգեշնչված՝ ներկայացրեցի պայմանավորվածությունները Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանին: Նրա ոգևորությամբ և աջակցությամբ ստացա Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի, ապա և ներկա նախարար Արմեն Մուրադյանի համաձայնությունը՝ սկսել այս ծրագիրը և ճանապարհածախսը հոգալու աջակցությունը:


ՄԴ Անդերսոն ուռուցքաբանական կենտրոնըԱհա սա է, իմ կարծիքով, ծրագիրը կատարյալ կոչելու պայմանը՝ Հայաստանի պետական կառույցների, անհատների և հայկական սփյուռքի միասնական ու արդյունավետ գործելը, որը, միանշանակ, հաջողության գրավական է:


ՄԴ Անդերսոն ՈՒԿ խիստ պահանջները բավարարելուց հետո՝ ստացվեց թույլտվությունը, նշանակվեցին վերապատրաստման ժամկետները:


Հյուստոնում հարազատի պես դիմավորեցին Ռուբեն և Սիլվա Դեքմեզյանները, իր տանն օթևան տրամադրեց Արա Կարյանը, ով 5 տարեկանում Հյուստոն էր տեղափոխվել Հալեպից: Ցավոք, նա հայերեն չէր խոսում, բայց հոգով և սրտով հայ էր ու՝ լավ մարդ:


Ծրագրիս իրականացման սկիզբը համընկավ ապրիլի 24-ին: Դա առիթ էր տեղի հայ համայնքի հետ Հյուստոնի Սբ. Գևորգ եկեղեցում մասնակցել 1915 թ. անմեղ զոհերի հիշատակին նվիրված պատարագին, ապա և հուշ-երեկոյին, որին ներկա էին Հյուստոնի հայ եկեղեցու հովիվ Մարտիրոս Հակոբյանը, հայոց բանակի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Երեկոյի ընթացքում իր կատարումներով բոլորիս հուզեց Հյուստոնի կոնսերվատորիայի պրոֆեսոր Վահրամ Սարաջյանը: 


Հյուստոնի հայ համայնքը մեծաթիվ չէ, բայց հզոր է իր անդամների ինտելեկտուալությամբ: Համախմբած են մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, Հյուստոնի հանրաճանաչ բժշկական կենտրոններում, համալսարաններում, NASA-ում և այլ կառույցներում աշխատող բազմաթիվ բժիշկներ, տարբեր համալսարաններում դասավանդող պրոֆեսորներ, ովքեր հարգված և գնահատված մասնագետներ են: 


Հաջորդ օրն իսկ սկսվեց աշխատանքը՝ կենտրոնի հետ ծանոթությամբ: Զարմանք, հիացմունք... Սրանք դեռ այն խոսքերը չեն, որոնցով կարելի է կիսել կենտրոնի մասին ստացած տպավորությունները: Սա մի հսկա բժշկական կենտրոն է՝ ավելի քան 40 բաժիններով, որը, չնայած իր մեծությանը, գործում է որպես մեկ օրգանիզմ: Մեկ ամիս պատիվ ունեցա կենտրոնի լեյկեմիաների բաժնի թիմի անդամ լինել: Շատ հետաքրքիր և միանգամայն տարբերվող փորձ, որն ունեցել էի երբևէ: Առավել տպավորիչ էր թիմային աշխատանքը, որն, իմ կարծիքով, բարձր արդյունավետության նախադրյալն է: Շատ տպավորիչ էր ծանոթությունս պրոֆեսոր Քանթարջյանի հետ, ակամայից հետևել նրա աշխատանքային ոճին և զգալ նրա բաժնում ստեղծած աշխատանքային ջերմ մթնոլորտը: Պրոֆեսոր Քանթարջյանի աջակցության շնորհիվ հնարավորություն ունեցա լինել նաև կենտրոնի լիմֆոմա/միելոմա և ցողունային բջիջների փոխպատվաստման բաժիններում, ծանոթանալ նշված բաժինների աշխատանքներին, ձեռք բերել ընկերներ՝ հանձինս պրոֆեսոր Քազիլբաշի և դոցենտ Ֆովլերի:

 

Անշուշտ, այս կապերը կարևոր կլինեն հետագա համագործակցության համար, հատկապես, որ կարողացա նրանց մոտ Հայաստանում լինելու ցանկություն արթնացնել: Նորից անդրադառնալով լեյկեմիաների բաժնում իմ անցկացրած մեկամսյակին, ցանկանում եմ նշել պրոֆեսորներ Օ՛բրայանին, Վերստոցվսեկին, Կորտեսին, բժիշկ Մ. Օհանյանին, ովքեր մեծ պատրաստակամությամբ կիսում էին իրենց գիտելիքները, ստեղծում բոլոր պայմաններն՝ այս  կարճ ժամանակահատվածը հնարավորինս արդյունավետ դարձնելու: Եվ այս ամենի հետևում մշտապես կանգնած էր մեր հայրենակից պրոֆեսոր Քանթարջյանը: Իր նուրբ հումորով, չճնշող պահանջկոտությամբ և կարգապահությամբ նա օրինակ է բոլոր բժիշկների ու գիտնականների համար: Կարելի է և պետք է հպարտանալ նման հայրենակցով:


Հյուստոնը մեծությամբ և բնակչության քանակով ԱՄՆ 4-րդ քաղաքն է: Նման մեծ քաղաքում ապահով, հանգիստ և վստահ էի ՝ շնորհիվ իմ լավ ընկերների, ովքեր ամեն րոպե իմ կողքին էին և պատրաստ օգնել ցանկացած հարցում: Առանձնահատուկ ցանկանում եմ նշել Դեքմեզյանների ընտանիքի մասին՝ մի փոքր Հայաստան Հյուստոնում, մի ընտանիք, որը պատրաս է աջակցել և օգնել ցանկացած հայի, ով ժամանել է Հյուստոն: Նորից պետք է նշեմ մեր հայերնակից Արա Կարյանի մասին, ով ո՛չ միայն լավ հայի, այլև ամերիկյան կենցաղավարության դասական օրինակ է, որտեղ գերիշխում է առողջ ապրելակերպը: Նրա հետ պարբերաբար այցելում էի մարզասրահ, մանկությունից ի վեր առաջին անգամ առիթ ունեցա հեծանիվ վարել… Եվ մանկական օրերի պես անմոռաց էջեր դարձան: Ջերմ և հյուընկալ ընտանիքներ էին նաև Վալերի ու Վազգանուշ Պապանյանների և Լևոն ու Նելլի Հայրապետյանների ընտանիքները, որոնք իրենց օջախներում վառ են պահում հայությունը և մարդկայնությունը:

 


Կարելի է երկար գրել այս մեկ ամսվա, տպավորությունների և փորձի մասին… Մեծ հույս ունեմ, որ այս ջերմ կապը շարունակական և ավելի արդյունավետ կլինի. արդեն Հյուստոնում է Արյունաբանական կենտրոնի մեր հաջորդ բժիշկը: Առաջիկայում նախատեսվում է ստեղծել կապ՝ կենտրոնների մակարդակով, ուրեմն նոր առիթներ կունենամ գրելու այս համայնքի, համագործակցության և հաջողությունների մասին»:     

Հեղինակ. Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվ. արյունաբանության կենտրոնի արյունաբան Երվանդ Հակոբյան
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ